Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Կողմերից ոչ մեկը չի ցանկանում նախադեպ ստեղծել

Կողմերից ոչ մեկը չի ցանկանում նախադեպ ստեղծել
06.08.2026 | 12:36

Վերջին ժամերին բազմաթիվ հրապարակումներ են հայտնվում, որոնք վկայում են, որ Հորմուզի ճգնաժամը, ամենայն հավանականությամբ, շարժվում է դեպի կարգավորում։ Առնվազն, տպավորություն է, որ կարծես, ինչ-որ լուծում գտնվել է։

Հիշեցնեմ, որ Իրանը պնդում է իր իրավունքը՝ գանձելու վճարներ բոլոր այն նավերից, որոնք անցնում են Հորմուզի նեղուցով։ Սակայն այստեղ մի կարևոր հանգամանք կա․ նեղուցն ունի երկու ափ և երկրորդ ափը պատկանում է Օմանին։

Օմանի Սուլթանությունը, հավանաբար, դեմ չէր լինի ևս մեկ եկամտի աղբյուր ունենալ, սակայն չի ցանկանում սրել իրավիճակը և առայժմ որևէ վճար չի պահանջում նավարկությունների դիմաց։ Հատկապես, որ ներկայիս իրավիճակը Օմանին տալիս է առանձնահատուկ միջնորդի դեր։

Կողմերից ոչ մեկը չի ցանկանում նախադեպ ստեղծել՝ նեղուցով անցնող նավերից պարտադիր վճարներ գանձելու հարցում, քանի որ դա կարող է խաթարել գործող միջազգային պայմանավորվածությունների համակարգը, բացասական ազդեցություն ունենալ վառելիքի համաշխարհային շուկայի վրա, ինչպես նաև հեռուն գնացող հետևանքներ ունենալ։

Դրա փոխարեն, առաջարկվում է ստեղծել հիմնադրամ, որը կֆինանսավորվի Ծոցի երկրների և այս երթուղուց օգտվող եվրոպական պետությունների կողմից։ Հավաքված գումարները կուղղեն նավարկության ապահովման, շրջակա միջավայրի պահպանության և որոնողա-փրկարարական աշխատանքների ծախսերի ֆինանսավորմանը։ Նման մոդել գործում է Մալակկայի նեղուցում։

Axios-ը գրում է, որ ԱՄՆ-ը, Իրանը և Օմանը մոտ են Հորմուզի վերաբերյալ 60-օրյա ժամկետով ժամանակավոր համաձայնագիր կնքելուն, և Սպիտակ տունը կարող է դրա մասին հայտարարել արդեն առաջիկայում։

Ըստ ժամանակավոր համաձայնագրի՝ Ծոց մտնող նավերը կանցնեն հյուսիսային (իրանական) երթուղով, իսկ Ծոցից դուրս եկողները՝ հարավային, (օմանական) երթուղով։ Միաժամանակ կողմերը կսկսեն ականազերծել ջրային տարածքը և բանակցություններ կվարեն մշտական համաձայնագրի շուրջ։

Ընդհանուր առմամբ, այս դրական զարգացումների մեջ կա հանգամանք․, և ըստ հրապարակումների՝ Իրանի իշխանության առավել կոշտ դիրքորոշում ունեցող շրջանակները դեռևս համաձայնություն չեն տվել այս համաձայնագրի վերաբերյալ։

Հուսանք, որ Հորմուզի շուրջ խաղաղ հանգուցալուծումը կկայանա և նպաստավոր պայմաններ կստեղծվեն տարածաշրջանում երկարատև խաղաղության շուրջ վերջնական բանակցությունների համար:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 7136

Մեկնաբանություններ